Ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ և Հայաստանում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ու Եվրոպական Միության աջակցությամբ «Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» դահլիճում կանցկացվի կլոր սեղան-հանդիպում, որին կմասնակցեն միջազգային կազմակերպությունների, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների, ՀՀ պետական մարմինների ղեկավարներ, կուսակցությունների ներկայացուցիչներ և նախընտրական շտաբների պետեր:
Միջոցառումը կսկսվի ժամը 09.00-ին:
Դիտորդական առաքելություն իրականացնող տեղական հասարակական կազմակերպություններին խնդրում ենք մասնակցության հայտերն ուղարկել մինչև ապրիլի 12-ը, ժամը 17.00-ն, [email protected] էլեկտրոնային հասցեով:
Կլոր սեղան-հանդիպում` «Ընտրություններին ընդառաջ»