Լրահոս

12.04.2012 12:35


Ո՛չ դավաճանությանը. բողոքի գործողություն ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ

Ո՛չ դավաճանությանը. բողոքի գործողություն ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ

Այսօր՝ ապրիլի 12–ին, մի խումբ ակտիվիստներ բողոքի գործողություն են կազմակերպել Երևանի փողոցներում՝ իրենց դժգոհությունը հայտնելով Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անկացման առնչությամբ։ «7օր»–ը զրուցել է ակտիվիստ երիտասարդներից մեկի հետ.

–Ես Էդգար Խաչատրյանն եմ։ Սա ոչ մի կազմակերպություն չէ՝ երիտասարդական նախաձեռնություն է, այստեղ հավաքված են տարբեր գաղափարների տեր մարդիկ, ովքեր, իհարկե, հայրենասերներ են և դապարտում են դավաճաններին։ Մարաղայի ոճրագործության 20–ամյակի օրերին ցուցադրել այն պետության ֆիլմերը, որը փորձել է բնաջնջել հայ ազգը, հայկական մշակույթը, ցույց տալ այդ ֆիլմերը մեր մշակութային մայրաքաղաք Գյումրիում, ուղղակի դավաճանություն է։

«7օր»–ի այն հարցին էլ, թե արդյոք պետությունը պե՞տք է որևէ կերպ միջամտեր այս փառատոնի անցկացման գործին, արգելեր այն, մեր զրուցակիցը պատասխանել է.

–Պետությունը հենց ժողովուրդն է և երիտասարդությունը, և հենց մենք ենք արգելում այդ ֆիլմերի ցուցադրությունը։

Այնուամենայնիվ, երիտասարդը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարությունը կաջակցի քաղաքացիական այս նախաձեռնությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը