Լրահոս

20.05.2009 15:07


Մովսես Շահվերդյան. «Խնդիրը սահմանների ճշտումն է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ ժամանակին ՀԱԿ ջատագով հրապարակախոս Մարինե Պետրոսյանն այսօր կոնգրեսին քննադատում  է՝ մեղադրելով ապակառուցողական գործողությունների մեջ՝ ասել է, թե եթե անգամ չի կարդում, հաճույքով է թերթում նրա հոդվածները, և նորմալ է գնահատում, որ նա արտահայտվում է։

-ՀԱԿ-ը հո ինչ-որ նացիոնալիստական բան չէ։ Շատ նորմալ է, որ հայտարարում է. իրեն գործն է։ Դեստրուկտիվ բաներ կոնգրեսում կան մի քանի անգամ ավելի շատ, քան թե Մարինեն է նշում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Բայց ես որքանով հասկանում եմ՝ Մարինեի համար եզրակացությունն այն է, որ նա ուզում է կոնգրեսում ինչ-որ բաներ շտկել։ Կոնգրեսը լուրջ խնդրի առաջ է կանգնած այն առումով, որ հավաքվել են նորմալ մարդիկ։ Ո՞նց կարելի է դեստրուկտիվ անվանել մի շարժում, որը միակ ծրագիրը կարողացավ գրել։ Եվ սա միայն իմ խոսքերը չեն. «100 քայլի» մասին նույնիսկ կառավարությունն ասաց։ Բայց, իհարկե, ժամանակը գնում է, երկիրն ընկնում է գերտերությունների ազդեցության տակ, իսկ մենք չենք կարողանում իշխանափոխության անել, որը, ճիշտ է, եթե մենք մնում ենք քաղաքական ուժ, ապա մենք պետք է ձևը գտնենք իշխանափոխության։ Կամ էլ կմեռնենք-կգնանք, ինչքան էլ գեղեցիկ ու խելոք լինենք։ Կամ էլ հեռանանք, մեր տեղը զիջենք ուրիշին, որը իշխանության հասնելու միջոցների մեջ ավելի ազատ կզգա։ Այնպես որ, այդտեղ ես վատ բան չեմ տեսնում,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը