Լրահոս

12.04.2012 14:37


Էդգար Մանուչարյանին կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում է տվել

Էդգար Մանուչարյանին կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում է տվել

Կառավարության որոշմամբ Ժնևի կոնսերվատորիայի մագիստրատուրայի սան, ֆլեյտահար, միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Ավագյանին և ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար խաղացող Էդգար Մանուչարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել համապատասխանաբար մինչև 2013 թ. գարնանային և աշնանային զորակոչը։

Մեկ այլ որոշմամբ գործադիրը Երևանի «Էլեկտրոն» ԲԲԸ-ին տրված զենքի արտադրության արտոնագրի գործողության ժամկետը երկարաձգել է հինգ տարով։
Կառավարությունն այլ կատեգորիա է փոխադրել Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդի (Փայահանի) և Քարահունջի գյուղական համայնքների հողերի մի մասը` փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների շինարարության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը