Դպրոցականներն ու զինծառայողները կմասնակցեն պատմամշակութային հուշարձանների տարածքների մաքրմանն ու բարեկարգմանը
Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1982-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր: Այդ օրը մեր հանրապետության մարզերում ու Երեւանում նախատեսված են մի շարք միջոցառումներ, այդ թվում նաեւ հուշարձանների ու դրանց հարակից տարածքների մաքրման աշխատանքներ։
Բանակ- կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակներում երեք գերատեսչությունների ղեկավարների համատեղ հրամանով միջոցառումների շարքն արդեն մեկնարկել է եւ արդյունքը նկատելի է։ Ապրիլի 18-ին մայրաքաղաքի ու մարզերի հանրակրթական շուրջ 370 դպրոցների 4700-ց ավելի աշակերտներ ու պաշտպանության նախարարության զորամասերի ժամկետային զինծառայողներ կմասնակցեն 500 հուշարձանների եւ հարակից տարածքների մաքրման եւ բարեկարգման աշխատանքներին։
Հուշարձանը սոսկ պատմական արժեք չէ, նրա հանդեպ հոգածությունը յուրաքանչյուրիս պարտքն է եւ ,Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջվայրի պահպանության ծառայությունե ՊՈԱԿ-ը լիահույս է, որ մեր հայրենակիցները եւս մասնակից կլինեն այդ որքան անհրաժեշտ, նույնքան էլ՝ պատվաբեր ձեռնարկին։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջվայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ