«Փակ քվեարկության» արդյունքներով խորհրդարան են անցնում ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՀԿ–ն և ՀՅԴ–ն
«500 Ձայն» հասարակական հետազոտությունների խումբն ապրիլի 6-ից Երևանում սկսել էր «Փակ քվեարկություն» ծրագրի իրականացումը: Խմբի կամավորները Երևանի բոլոր վարչական շրջաններում անցկացրել են հարցում: Հարցաթերթիկը հիշեցնում էր քվեաթերթիկ, որում նույն հաջորդականությամբ ընդգրկված են բոլոր այն կուսակցություններն ու դաշինքները, որոնց անունները զետեղված են լինելու խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քվեաթերթիկում: Հարցաթերթիկը քվեաթերթիկի տեսքով է արվել հնարավորին չափով ընտրությունների մթնոլորտն ապահովելու համար:
Բոլոր վարչական շրջաններում «քվեարկությունը» սկսվել է նույն ժամին և նույն ժամին էլ ավարտվել է: Հարցումը տևել է երեք օր: Յուրաքանչյուր օր հարցմանը մասնակցել է 800 հոգի: Հարցաթերթիկ-քվեաթերթիկի հետ միաժամանակ քաղաքացիներին տրվել են ծրարներ: Հարցաթերթիկը դրվել է ծրարի մեջ և այն փակ վիճակում ետ է վերադարձվել: Ընդ որում, չի նշվել քվեարկողի անուն, ազգանունը եւ նույնիսկ տարիքն ու սեռը: Սրանով ապահովվել է հարցում-քվեարկության լիակատար գաղտնիությունը: Միաժամանակ արվել է ամեն ինչ, որ ապահովվի սոցիալական եւ տարիքային բոլոր շերտերի ընդգրկվածությունը այն նույն տոկոսային հարաբերակցությամբ, որով նրանք սովորաբար մասնակցում են ընտրություններին:
2.400 քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 384-ը: Անվավեր են համարվել մեկից ավելի նշումներով հարցաթերթիկները, ինչպես նաև զանազան այլ գրառումներով կամ չքվեարկվածները:
«ԵթեԱԺընտրություններըկայանանայսկիրակի» գրառմամբ 2016 վավեր քվեաթերթիկ- հարցաթերթիկների հաշվարկը տվել է հետևյալ պատկերը.

«Եթե ԱԺ ընտրությունները կայանան այս կիրակի» գրառմամբ 2016 վավեր քվեաթերթիկ- հարցաթերթիկների հաշվարկը տվել է հետևյալ պատկերը.
ԲՀԿ – 41,5%
ՀՀԿ – 20,5%
ՕԵԿ – 2,5%
Ժառանգություն – 4%
ՀԱԿ – 22,5%
Միավորված հայեր կուսակցություն – 0,8%
ՀԿԿ – 0,7%
ՀՅԴ – 7%
Հայաստանի Դեմոկրատական Կուսակցություն – 0,5%