Լրահոս

12.04.2012 16:18


Սլավիկ Ոսկանյանի գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում

Սլավիկ Ոսկանյանի գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում

2012 թ. ապրիլի 13-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է Սլավիկ Ոսկանյանի  իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքի քննությունը՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. մարտի 15-ի որոշման դեմ:

2012 թ. մարտի 22-ին Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչները վերաքննիչ բողոք են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ, որով դատարանը մերժել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի կողմից կայացրած` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը:

2010 թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ այն առիթով, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Սլավիկ Ոսկանյանը 2010 թ. հոկտեմբերի 18-ին դիմել է նույն ՔԿՀ-ի բուժական մաս և «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից ստացել համապատասխան բուժում, սակայն 2010 թ. հոկտեմբերի 24-ին մահացել է:

Քրեական գործի նախաքննության ընթածքում պարզվել է, որ բուժվող հիվանդ Սլավիկ Ոսկանյանը մահացել է 2010 թ. հոկտեմբերի 24-ին «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

2011 թ. օգոստոսի 30-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Պետրոսյանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

2011 թ. դեկտեմբերի 12-ին Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Է. Մարուքյանը և Կ. Թումանյանը ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին բողոք են  ներկայացրել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Գ. Պետրոսյանի քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասմաբլեայի Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը