Լրահոս

12.04.2012 17:10


ԱՄՆ պաշտպանության նախարարը տեսակցել է վիրավորված վրացի սպային

ԱՄՆ պաշտպանության նախարարը տեսակցել է վիրավորված վրացի սպային

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան այցելել է Աֆղանստանում վիրավորված վրացի զինվորականին՝ փոխգնդապետ Ալեքսանդր Տուգուշիին։

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Պանետտան այցելել է Բատեստադի ռազմական բժշկական կենտրոն, որտեղ վերականգնողական կուրս է անցնում Տուգուշին։ Փոխգնդապետը ղեկավարում էր Վրաստանի ԶՈՒ 31–րդ գումարտակը, որը գտնվում է Աֆղանստանում ԱՄՆ պատասխանատվության տարածքում 2011թ. նոյեմբերից ՆԱՏՕ–ի ISAF գործողության շրջանակներում։

Հարկ է նշել, որ ավելի վաղ Տուգուշիին այցելել էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով պարգևատրել էր սպային «Վախթանգ Գորգասար» առաջին աստիճանի շքանշանով, ինչից հետո վրացի զինվորականին այցելել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Այս խորագրի վերջին նյութերը