Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի նիստ, ուր քննարկվեց հայ սամբիստների մասնակցությունը ապրիլի 5-ից 9-ը Բուխարեստում կայացած Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների երիտասարդների առաջնությանը: Հաշվի առնելով վիճակահանության արդյունքները, մրցավարների պահվածքը, գոտեմարտերի տեսագրությունները, նվաճված մեդալները` նիստը մեր պատվիրակների ընդահանուր գնահատականը նշանակեց «լավ»:
Հիշեցնենք, որ հայ մարզիկները առաջնությունից վերադարձան մեկ ոսկի,երկու արծաթե, ութ բրոնզե մեդալով, իսկ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով 21 պետությունների շարքում գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը:
Հայաստանի սամբոյի սռաջնության ամփոփում
Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի նիստ, ուր քննարկվեց հայ սամբիստների մասնակցությունը ապրիլի 5-ից 9-ը Բուխարեստում կայացած Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների երիտասարդների առաջնությանը: Հաշվի առնելով վիճակահանության արդյունքները, մրցավարների պահվածքը, գոտեմարտերի տեսագրությունները, նվաճված մեդալները` նիստը մեր պատվիրակների ընդահանուր գնահատականը նշանակեց «լավ»:
Հիշեցնենք, որ հայ մարզիկները առաջնությունից վերադարձան մեկ ոսկի, երկու արծաթե, ութ բրոնզե մեդալով, իսկ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով 21 պետությունների շարքում գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը:
Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին.
Պատանիներ՝
Մալյան Գոռ-56 կգ ք/կ՝ 1-ին տեղ
Ղազարյան Ջիվան-48 կգ՝ 2-րդ տեղ
Մխիթարյան Գրիգոր-52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Ալեքսանյան Հովհաննես-60 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Պետրոսյան Էդիկ-81 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Աղջիկներ
Խաչատրյան Ռոզա -52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Երիտասարդներ
Մանուկյան Մաքսիմ- 52 կգ ք/կ՝ 2-րդ տեղ
Զատիկյան Լենդրուշ-48 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Մանուկյան Ռաֆիկ-68 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Գառնիկյան Սուրիկ-74 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Կարապետյան Մհեր-82 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա