Լրահոս

12.04.2012 17:31


Վիկտոր Բուտը խնդրել է ՌԴ պատգամավորներին ԱՄՆ–ի և Թայլանդի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան

Վիկտոր Բուտը խնդրել է ՌԴ պատգամավորներին ԱՄՆ–ի և Թայլանդի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան

Ռուս գործարար Վիկտոր Բուտը, ում 25 տարվա ազատազրկման են դատապարտել զենքի անօրինական վաճառի և ահաբեկիչներին սատարելու համար, խնդրել է ՌԴ Պետդումայի պատգամավորներին իր անունից այց ներկայացնել միջազգային դատարան ԱՄՆ–ի և Թայլանդի դեմ։ Այս մասին նա հայտարարել է հեռախոսազրույցի ժամանակ։

Բուտը նաև խնդրել է, որ պատգամավորները հատուկ հանձնաժողով ստեղծեն, որը «կպարզի և կհայտնաբերի փաստեր միֆական 6 մլրդ դոլարի մասին, որն ԱՄՆ կառավարությունն իբր առգրավել է»։

Ռուս գործարարը չի պատրաստվում ամերիկյան արդարադատության հետ գործարքի գնալ, քանի որ իրեն անմեղ է ճանաչում. Բուտը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը։ Բուտի փաստաբան Ալբերտ Դայանն էլ հայտարարել է, որ անելու է հնարավորը իր պաշտպանի անմեղությունն ապացուցելու համար։ Սակայն Վիկտոր Բուտի կինը՝ Ալլա Բուտը, կարծում է, որ դատարանը չի ընդունի բողոքարկման դիմումը, քանի որ գործը քաղաքականացված է։

Հիշեցնենք, որ Վիկտոր Բուտը ձերբակալվել էր Թայլանդում 2008–ին ԱՄՆ կառավարության պահանջով, այնուհետև տեղափոխվել ԱՄՆ, որտեղ նրան մեղադրանք էր ներկայացվել զենքի անօրինական վաճառքի, ահաբեկիչներին սատարելու համար։ Ս/թ ապրիլի 5–ին Նյու Յորքի դաշնային դատարանը Բուտին մեղավոր էր ճանաչել ներկայացված բոլոր մեղադրական կետերով և դատապարտել 25 տարվա ազատազրկման։

Այս խորագրի վերջին նյութերը