Լրահոս

12.04.2012 17:42


Սուրեն Զոլյանի հայտարարությունը

Սուրեն Զոլյանի հայտարարությունը
Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանության համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի հայտարարությունը.
Վերջին օրերին տարբեր անձանց և ԶԼՄ-ների կողմից փորձ է արվում շահարկել եւ քաղաքական երանգներ տալ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ ինձ իմ պարտականությունները պատշաճ չկատարելու համար խիստ նկատողություն հայտարարելու բազմաթիվ իրավական խախտումներով հրամանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հնարավոր է, որ դա արվում է հատուկ նպատակով՝ շեղելու ուշադրությունը հրամանի բովանդակության անիրավաչափությունից և խնդիրը իրավական դաշտից տեղափոխելու համար:
Այս առումով ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նախարարի ապօրինի հրամանի արդյունքում ստեղծված իրավիճակը զուտ աշխատանքային բնույթ է կրում և չի կրող կապված լինել որևիցե քաղաքական գործընթացի կամ ուժի հետ: 
Ես շատ լավ գործնական հարաբերություններ ունեմ ընտրապայքարում մասնակցող համարյա թե բոլոր հիմնական քաղաքական ուժերի հետ: Հնարավոր շահարկումներին վերջ դնելու համար ցանկանում եմ շեշտել իմ խորին հարգանքը ՀՀ Հանրապետական կուսակցությանը, որի շարքերում ունեմ բազմաթիվ ընկերներ, և հատկապես ցուցակը գլխավորող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ, ում վստահված անձն եմ եղել նախագահական ընտրությունների ժամանակ: 
ՀՀ ԿԳ նախարարի հրամանի օրինականությունը վիճարկելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչապետին և դատական մարմիններին, ուստի զերծ եմ մնալու այս առնչությամբ հավելյալ մեկնաբանություններից: Նույնը ակնկալում եմ նաև պատասխանող կողմից գոնե մինչև ընտրությունների ավարտը:

Միաժամանակ ողջունում եմ պարոն Աշոտյանի պատրաստակամությունը՝ ներկայանալ դատարան և այնտեղ փորձել «ապացուցելու, որ կրթության նախարարության կողմից տարվող քաղաքականությունը ՀՀ օրենսդրության խստագույն պահպանության շրջանակներում է»։ Իմ երկրորդ առաջարկը բխում է պարոն Աշոտյանի կողմից հնչեցրած այն մտքից, թե իբրև ես փորձում եմ «սեփական՝ իրավական առումով ապիկարությունը քողարկել անձնական վիրավորանքով»: 

Առաջարկում եմ նախօրոք պայմանավորվել, որ եթե դատաքննության ընթացքում պարզվի՝ մեզանից ով է «իրավական առումով ապիկարը», ապա «այդ ապիկարը» պարտավորվում է այլևս չզբաղեցնել ղեկավար կամ ներկայացուցչական պաշտոն: Ես պարտավորվելու եմ վերադառնալ դասախոսական և գիտական գործունեությանը՝ ակնկալիքով, որ պարոն Աշոտյանը վերջապես կզբաղվի բժշկական գործունեությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը