ՀԱԿ–ը հակաքարոզչությամբ չի զբաղվի ՀՅԴ, «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստանի» դեմ
Այսօր Աբովյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ներկայացրեց ընտրապայքարում ՀԱԿ սահմանած միակողմանի կանոնները:
«Ակտիվորեն մասնակցել ընտրությունների վերահսկողությանն ու օրինականության պահպանմանն ուղղված բոլոր անկեղծ նախաձեռնություններին, ասում եմ անկեղծ նախաձեռնություններին, որովհետև կան նաև թատերական նախաձեռնություններ, որոնք արվել են Նիկոյանի, Դավիթ Հարությունյանի կողմից: Սրանց հետ մենք գործ չունենք: Մասնավորապես, անկեղծ նախաձեռնություն ասելով` ես նկատի ունեմ Հ. Յ. Դաշնակցության, «Ժառանգության» «Բարգավաճ Հայաստան»-ի և Կոնգրեսի կողմից ձևավորված միասնական շտաբի գործունեությունը: Սա շատ կարևոր փաստ է: Քննադատության հիմնական թիրախ դարձնել սարգսյանական վարչախմբի գլխավոր հենասյուները` Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և նրա կույրաղիքը հանդիսացող «Օրինաց երկրին»: Հակաքարոզչությամբ չզբաղվել, առավել ևս անձնական բնույթի որակումներով հանդես չգալ մյուս քաղաքական ուժերի, մասնավորապես միասնական շտաբում մեր գործընկերները հանդիսացող ՀՅԴ, «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստանի» ու նրանց թեկնածուների դեմ: Միևնույն ընտրատարածքներում Կոնգրեսը և նշված կուսակցությունները ներկայացնող թեկնածուների առկայության պարագայում առաջնորդվել բացառապես փոխադարձ հարգանքի, ազնիվ մրցակցության և արդար ընտրությունների անցկացման շուրջ համագործակցության սկզբունքներով: Անկախ այն բանից` մեր գործընկերներր կհարգեն, թե կխախտեն այս կանոնները Հայ Ազգային կոնգրեսը հաստատակամ է որևէ պարագայում չշեղվել դրանցից»:
ՀԱԿ–ը հակաքարոզչությամբ չի զբաղվի ՀՅԴ, «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստանի» դեմ
Այսօր Աբովյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ներկայացրեց ընտրապայքարում ՀԱԿ սահմանած միակողմանի կանոնները:
«Ակտիվորեն մասնակցել ընտրությունների վերահսկողությանն ու օրինականության պահպանմանն ուղղված բոլոր անկեղծ նախաձեռնություններին, ասում եմ անկեղծ նախաձեռնություններին, որովհետև կան նաև թատերական նախաձեռնություններ, որոնք արվել են Նիկոյանի, Դավիթ Հարությունյանի կողմից: Սրանց հետ մենք գործ չունենք: Մասնավորապես, անկեղծ նախաձեռնություն ասելով` ես նկատի ունեմ Հ. Յ. Դաշնակցության, «Ժառանգության» «Բարգավաճ Հայաստան»-ի և Կոնգրեսի կողմից ձևավորված միասնական շտաբի գործունեությունը: Սա շատ կարևոր փաստ է:
Քննադատության հիմնական թիրախ դարձնել սարգսյանական վարչախմբի գլխավոր հենասյուները` Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և նրա կույրաղիքը հանդիսացող «Օրինաց երկրին»:
Հակաքարոզչությամբ չզբաղվել, առավել ևս անձնական բնույթի որակումներով հանդես չգալ մյուս քաղաքական ուժերի, մասնավորապես միասնական շտաբում մեր գործընկերները հանդիսացող ՀՅԴ, «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստանի» ու նրանց թեկնածուների դեմ:
Միևնույն ընտրատարածքներում Կոնգրեսը և նշված կուսակցությունները ներկայացնող թեկնածուների առկայության պարագայում առաջնորդվել բացառապես փոխադարձ հարգանքի, ազնիվ մրցակցության և արդար ընտրությունների անցկացման շուրջ համագործակցության սկզբունքներով:
Անկախ այն բանից` մեր գործընկերներր կհարգեն, թե կխախտեն այս կանոնները Հայ Ազգային կոնգրեսը հաստատակամ է որևէ պարագայում չշեղվել դրանցից»:
7or.am