Լրահոս

13.04.2012 10:19


Մահացու վրաերթի է ենթարկվել Գյումրիի քաղաքապետի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննիչը

Մահացու վրաերթի է ենթարկվել Գյումրիի քաղաքապետի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննիչը

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ սպանվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն։ Այդ դեպքից հետո ժամեր անց Գյումրիում մահացու վրաերթի է ենթարկվել այդ սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ավագ քննիչ Վահրամ Բեյբությանը։

Դեպքը տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի պողոտայում ոստիկանության Գյումրիի բաժնի շենքի դիմաց։ Ոստիկանները հայտնաբերել են Բեյբությանին վրաերթի ենթարկած և փախուստի դիմած «ՎԱԶ 21011» մակնիշի «45Ս0132» համարանիշի ավտոմեքենան:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը