Մեկնաբանություն

13.04.2012 10:54


Արամ Զավենիչն ու Բաղրամյան 26-ի ականջները

Արամ Զավենիչն ու Բաղրամյան 26-ի ականջները

Օրերս նախագահական նստավայրի վերահսկողության տակ գործող կայքերից մեկում  տեղեկատվություն տարածվեց այն մասին, թե իբր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը բողոքել է՝ կապված ՀԱԿ-ի, «Ժառանգության», ԲՀԿ-ի և Դաշնակցության կողմից ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ստեղծելու հետ:

 Արամ Սարգսյանի դժգոհության համար, ըստ կայքի, առիթ է հանդիսացել այն, որ այդ հայտարարության տակ ԲՀԿ-ի կողմից ստորագրել է Վարդան Օսկանյանը: Դժվար է ասել, թե որքանով է լուրն այդ հավաստի, բայց եթե դա այդպես է, ապա մի շարք հարցեր են առաջանում։
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այդ նույն Արամ Սարգսյանը ՀԱԿ-իշխանություններ «երկխոսության» թեժ ընթացքում որևէ քննադատական խոսք չհնչեցրեց, թե ինչպե՞ս կարելի է բանակցությունների մեջ մտնել մի մարդու հետ, ով անմիջականորեն պատասխանատու է մարտի 1-ի ողբերգության համար և այդ նույն ողբերգության շնորհիվ հայտնվեց Բաղրամյան 26-ում: Բացի այդ, նա դժգոհության ալիք չբարձրացրեց, որ «երկխոսությունով»,  ըստ էության, գործող նախագահը թե՛ ներսում, և թե՛ դրսում լրացնում է իր խայտառակ ցածր լեգիտիմության պաշարը:

Սերժ Սարգսյանի համար շահավետ այդ ժամանակահատվածում Արամ Զավենիչը լուռ էր ինչպես ձուկը: Հիմա երբ իրական հնարավորություն է ստեղծվել իրավիճակը փոխել Սերժ Սարգսյանի համար ոչ շահավետ ուղղությամբ՝ իշխանություններին իրենց տանն ընդունող ու ճանապարհող Վազգենի եղբայրն ակտիվացել է:


Ինչ վերաբերում է միշիկական ԶԼՄ-ներով մարտի 1-ի ողբերգության պատասխանատվության ուղությունը այլ ուղղությամբ տանելուն, ապա այն չի դիմանում ոչ մի քննադատության։ Ակնհայտ է, որ այդ ողբերգական իրադարձությունների ընթացքում հիմնական որոշումներ կայացնող անձանցից մեկը եղել է Սերժ Սարգսյանը: Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ՀՀ վարչապետն էր ներկայումս գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ում վրա էր հրամանագրով դրված գործընթացների կառավարումն ու արտակարգ դրության ապահովումը։ Նույնիսկ շատ իրազեկ աղբյուրների համաձայն՝ մարտի 1-ի սպանդը կոորդինացնող շտաբ կոչվածը տեղակայված է եղել ոչ թե նախագահականում, այլ կառավարությունում՝ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի անմիջական հսկողությամբ:
Ստացվում է, որ Արամ Զավենիչը միտումնավոր մարտի 1–ի ոճրագործության պատասխանատվության վեկտորը ուղղելով այլ ուղղությամբ՝ իրականում փորձում է մաքրագործել Սերժ Սարգսյանին:
ՀԱԿ-ի ներսում իբր դժգոհության փոթորիկ բարձարցրած այդ գործիչը Սերժ Սարգսյանի համար լուծում է ևս մեկ կարեւոր խնդիր՝ ամեն կերպ տապալել 4 քաղաքական ուժերի նախաձեռնությունը՝ ընտրությունների վերահսկաման ուղությամբ (Զավենինչին այդ հարցում այժմ օգնում է նաև նախագահականի «կոնտռոլի» տակ գտնվող մեկ այլ գործիչ՝  Րաֆֆի Հովհաննիսյանը): «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը, փաստորեն, կասկածի տակ է առնում ՀԱԿ-ի գործողությունների նպատակահարմարությունը` ըստ էության ՀԱԿ-ի ներսում պառակտման փորձեր անելով: Դատելով այս քաղաքական գործչի վարքագծից՝ արդեն վաղուց Արամ Սարգսյանի առջև դրված խնդիրների ցանկը որշվում է ոչ թե իր կողմից, այլ Բաղրամյան 26-ից:

Գևորգ Դավթյան

Այս խորագրի վերջին նյութերը