Սերժը խոսեց տնտեսական մրցակցության պաշտպանությունից ու կոչ արեց քվեարկել ... Սամվելի օգտին. «Հավատանք, որ փոխենք» շարքից (տեսանյութ)
Նախորդ չորս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը պարբերաբար խոսում էին օլիգոպոլիաների ու մոնոպոլիաների դեմ պայքարից։ Վարչապետը նշում էր, թե իրենց ցուցակում բիզնեսմեններ չեն լինելու, սակայն և՛ ՀՀԿ ցուցակում, և՛ մեծամասնականով ՀՀԿ–ն բիզնեսմենների է առաջադրել։ Բիզնեսմեններ, որոնք կա՛մ օլիգոպոլ կամ մոնոպոլ տիրույթում են գործում։
Հարցն այն չէ, որ գործարարն իրավունք չունի պատգամավորության թեկնածու լինել։ Հարցն այն է, որ Սերժ և Տիգրան Սարգսյաննե՛րն էին այդ մասին բարձրաձայնում։
Հիմա, երբ ընտրարշավն սկսվել է, ՀՀԿ–ն այլևս ձևականությունների հետևից չի ընկնում։ Երեկ, օրինակ, Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Մալաթիա–Սեբաստիա համայնքում, խոսել է տնտեսական մրցակցության պաշտպանությունից և կոչ արել քվեարկել ... Սամվել Ալեքսանյանի օգտին։
Փաստորեն, ՀՀԿ–ն այսպես է պատկերացնում հավատալու և փոխելու գործընթացը։ Մնում է, որ ընտրողներն էլ իրենց վերաբերմունքը ցույց տան «հավատավոր փոփոխականներին» և ՀՀԿ–ի քաղաքական մենաշնորհին վերջ տրվի։

Կորյուն Մանուկյան