Արծվիկ Մինասյանը մերժելի է համարում հանրային վերահսկողության նախաձեռնությունը նսեմացնելը
ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ազատ և արդար ընտրությունները օրախնդիր է համարում և կարևորում է ընտրությունների վերահսկողության հանրային միասնական շտաբ ստեղծելու նախաձեռնությունը։
–Ի՞նչ ճակատագիր կունենա այդ նախաձեռնությունը, դժվարանում եմ ասել, բայց անկեղծորեն ուզում ենք, որ այդպիսի համագործակցություն լինի բոլո՛ր քաղաքական ուժերի միջև։ Բայց եթե կան քաղաքական ուժեր, որոնք թերահավատորեն են մոտենում, պետք է ներկայացնեն, թե այլ կերպ ինչպես են պատկերացնում։ Մերժելի է քաղաքական այն բոլոր ուժերի կեցվածքն ու պահվածքը, ովքեր փորձում են նսեմացնել հանրային վերահսկողություն իրականացնելու ձևը և պարզապես ոչնչացնել այդ հնարավորությունը,–ասել է Ա. Մինասյանը՝ բոլորին կոչ անելով միանալ այս գաղափարին։

7or.am