Ձևավորվում է հանձնաժողովների անդամների թեկնածուների համակարգչային անվանացանկ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՀՀ ԿԳ նախարարի "ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու, հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը հաստատելու մասին" 21.09.2009թ. N 752-Ն հրամանի համաձայն կազմում է հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների անդամների թեկնածուների համակարգչային անվանացանկ:
Հանձնաժողովի անդամության թեկնածուներ կարող են առաջադրվել ՀՀ ԿԳ նախարարության, գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պետական կառավարման տարածքային մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև անձնական նախաձեռնությամբ: Թեկնածուներին առաջադրվող պարտադիր պահանջներն են` 1) բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետ, բակալավր, մագիստրոս). 2) մանկավարժական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ` համապատասխան առարկայի դասավանդման: Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տարակարգ, կոչումներ, գիտական աստիճան, առավել երկար ստաժ ունեցող հավակնորդներին: Թեկնածուները պետք է լրացնեն անձնական թերթիկ, որտեղ պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները. 1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, կրթության, աշխատանքային ստաժի մասին և այլ տվյալներ. 2) այն առարկայի (առարկաների) անվանումը, որի դասագրքերի հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության գնահատման հանձնաժողովում կոնկրետ թեկնածուն կարող է ընդգրկվել որպես հանձնաժողովի անդամ: 2012թ. կանցկացվի հետևյալ առարկաների և դասարանների համար նախատեսված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների մրցույթ. 1.Հայրենագիտություն 5 2.Բնագիտություն 5,6 3.Կենսաբանություն 7,8 4.Ֆիզիկա 7,8,9 5.Քիմիա 7,8,9 6.Հայոց պատմություն 6,7,8,9 7.Համաշխարհային պատմություն 6,7,8,9 8.Աշխարհագրություն 6,7,8 9.Հասարակագիտություն 8,9 Հանձնաժողովների անդամների թեկնածուների անձնական թերթիկները ներկայացնել ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչություն (վարչության պետ` Ն Հովհաննիսյան, հեռախոսներ` 52-47-49, 52-47-77) մինչև 2012թ. հուլիսի 15-ը:
Ձևավորվում է հանձնաժողովների անդամների թեկնածուների համակարգչային անվանացանկ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՀՀ ԿԳ նախարարի "ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու, հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը հաստատելու մասին" 21.09.2009թ. N 752-Ն հրամանի համաձայն կազմում է հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների անդամների թեկնածուների համակարգչային անվանացանկ:
Հանձնաժողովի անդամության թեկնածուներ կարող են առաջադրվել ՀՀ ԿԳ նախարարության, գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պետական կառավարման տարածքային մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև անձնական նախաձեռնությամբ:
Թեկնածուներին առաջադրվող պարտադիր պահանջներն են`
1) բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետ, բակալավր, մագիստրոս).
2) մանկավարժական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ` համապատասխան առարկայի դասավանդման:
Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տարակարգ, կոչումներ, գիտական աստիճան, առավել երկար ստաժ ունեցող հավակնորդներին:
Թեկնածուները պետք է լրացնեն անձնական թերթիկ, որտեղ պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, կրթության, աշխատանքային ստաժի մասին և այլ տվյալներ.
2) այն առարկայի (առարկաների) անվանումը, որի դասագրքերի հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության գնահատման հանձնաժողովում կոնկրետ թեկնածուն կարող է ընդգրկվել որպես հանձնաժողովի անդամ:
2012թ. կանցկացվի հետևյալ առարկաների և դասարանների համար նախատեսված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների մրցույթ.
1.Հայրենագիտություն 5
2.Բնագիտություն 5,6
3.Կենսաբանություն 7,8
4.Ֆիզիկա 7,8,9
5.Քիմիա 7,8,9
6.Հայոց պատմություն 6,7,8,9
7.Համաշխարհային պատմություն 6,7,8,9
8.Աշխարհագրություն 6,7,8
9.Հասարակագիտություն 8,9
Հանձնաժողովների անդամների թեկնածուների անձնական թերթիկները ներկայացնել ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչություն (վարչության պետ` Ն Հովհաննիսյան, հեռախոսներ` 52-47-49, 52-47-77) մինչև 2012թ. հուլիսի 15-ը: