«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում է «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) տարածաշրջանային համատեղ արտադրության 6-րդ ֆորումի մասնակցության հայտերի ընդունում: Ֆորումը տեղի կունենա «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, հուլիսի 10-12-ը:
ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումն ամենամյա միջոցառում է, որի նպատակն է խրախուսել Արևելյան գործընկերության երկներում, մասնավորապես` Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում և Ադրբեջանում ֆիլմարտադրության, համատեղ արտադրության զարգացումը: Ծրագրին կարող են մասնակցել ներկայացուցիչներ վերոնշյալ երկրներից:
ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը ՌԱՍ արևելյան համագործակցության ծրագրի մի մասն է, որը հովանավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերների` MAIA (Իտալիա), INTERFILM (Ուկրաինա), Պրոմեթևս կինոարվեստի կենտրոն (Վրաստան)և INTERNEWS (Հայաստան)կողմից: 2012-2014թթ. ընկած ժամանակահատվծում ՌԱՍ արևելյան համագործակցության ծրագիրը կիրականացնի ևս մի քանի դասընթացներ, սեմինարներ, կտրամադրի շփման հնարավորություններ ԵՄ արևելյան համագործակցության տարածաշրջանի կինոարտադրության ներկայացուցիչների համար:
Այս տարի ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը կենտրոնանում է լիամետրաժ խաղարկային կինոնախագծերի վրա: Վերոնշյալ պետություններից ռեժիսորները և պրոդյուսերները կարող են դիմել ֆիլմերի նախագծերով, որոնք գտնվում են զարգացման փուլում: Նախընտրելի է, որ դրանք լինեն համատեղ արտադրության ֆիլմեր:
ՌԱՍ 2012 Ֆորումը կներառի կարճատև դասընթացներ (training), որոնք վարելու են աշխարհահռչակ վերապատրաստողներ և հյուր-խոսնակներ. սա ընտրված նախագծերի ռեժիսորներին և պրոդյուսերներին համագործակցության և կարիերայի զարգացման նոր հնարավորություններ կընձեռի: Դասընթացների հետ համատեղ` Ֆորումի ծրագիրը ներառելու է նախագծերի ներկայացում (pitching), անհատական հանդիպումներ միջազգային մասնագետների և պրոդյուսերների հետ:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Դիմումի կարգը
ՌԱՍ ֆորումի մասնակցության համար անհրաժեշտ է անգլերեն լեզվով հետևյալ փաստաթղթերը ներբեռնել www.dabhub.com ինտերնետային կայքում`
6-րդ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորում
ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումն ամենամյա միջոցառում է, որի նպատակն է խրախուսել Արևելյան գործընկերության երկներում, մասնավորապես` Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում և Ադրբեջանում ֆիլմարտադրության, համատեղ արտադրության զարգացումը: Ծրագրին կարող են մասնակցել ներկայացուցիչներ վերոնշյալ երկրներից:
ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը ՌԱՍ արևելյան համագործակցության ծրագրի մի մասն է, որը հովանավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերների` MAIA (Իտալիա), INTERFILM (Ուկրաինա), Պրոմեթևս կինոարվեստի կենտրոն (Վրաստան)և INTERNEWS (Հայաստան) կողմից: 2012-2014թթ. ընկած ժամանակահատվծում ՌԱՍ արևելյան համագործակցության ծրագիրը կիրականացնի ևս մի քանի դասընթացներ, սեմինարներ, կտրամադրի շփման հնարավորություններ ԵՄ արևելյան համագործակցության տարածաշրջանի կինոարտադրության ներկայացուցիչների համար: