Գալուստ Սահակյանը՝ Սարոյանի, Գեղամյանի, Դալլաքյանի և այլ հին դեմքերի մասին
ՀՀԿ–ն ասում է՝ հավատանք, որ փոխվենք, բայց մինչ այս պնդում էր, թե նոր դեմքերով է հանդես գալու այս ընտրություններին։ Սակայն այս օրերին տեսնում ենք, որ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է անում ձայնը տալ Սեյրան Սարոյանի, Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի և այլ հին դեմքերի օգտին, էլ չենք խոսում ՀՀԿ–ի համամասնական ցուցակում առկա Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի, Խոսրով Հարությունյանի, Վիկտոր Դալլաքյանի և այլոց մասին։
«Էլ սրա ինչի՞ն հավատանք»,–այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «7օր»–ն այս հարցն ուղղել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին։
–Մենք չենք ասում՝ հանրապետականին հավատաք։ Մենք ընդամենը ասում ենք՝ եկեք խաղաղ ապրենք՝ հարևանը հարևանի հետ, եղբայրը եղբոր հետ, և յուրաքանչյուրս մեր այդ հավատարմությամբ հավատ ունենանք, որպեսզի հասարակությունը լարված չապրի,–պատասխանել է ՀՀԿ փոխնախագահը։
Այնուհետև նա ասել է.
–Քաղաքականության մեջ նոր դեմքեր կամ պատգամավորներ, կարծում եմ՝ դա կնմանվի խորտակվող նավի, որովհետև ԱԺ–ն գործադիր մամնի կառույց չէ, որ գան, առաջին կարգի մասնագետ դառնան նոր դեմքերը։ Այստեղ գալիս են դեմքեր, ովքեր անընդհատ շրջանառության մեջ են եղել հասարական որոշակի պրոցեսներում։ Ինչ վերաբերում է ձեր ասած դեմքերին, չեմ կարծում, որ մեր հասարակությունը կամ շրջապատը հարթ ուղեղների մի շրջապատ է, որ մի անձին բոլորը պետք է սիրեն, ասեն՝ սա շատ լավն է, կամ ասեն, որ այս մեկը շատ վատն է։ Ձեր տեսակետը անձերի նկատմամբ կարող է մեկ այլ կերպ լինել, մերը՝ մեկ այլ։

7or.am