Լրահոս

13.04.2012 14:06


ՀՀ իշխանությունները թույլ չեն տալիս ծանոթանալ ստորագրած ցուցակներին

ՀՀ իշխանությունները թույլ չեն տալիս ծանոթանալ ստորագրած ցուցակներին

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդական առաքելության

Ղեկավար  Ռ.Շեկերինսկային

Ա  Ռ  Ա  Ջ  Ա  Ր  Կ  ՈՒ  Թ  Յ  ՈՒ  Ն

ընտրացուցակների  խնդրի  շուրջ

Ընտրացուցակները բոլոր երկրներում  էլ  լուրջ  խնդիրներ  են առաջացնում  իշխանությունների  համար, ինչ խոսք՝ բարդ  խնդիր  է, սակայն, ՀՀ  իշխանություններն այն  պետք  է  լուծեն, այլ  ոչ  թե  արդարացումներ, այն  էլ  հակաօրինական, փնտրեն  հիմնավորելու  իրականությանը չհամապատասխանող  ցուցակները:

   Ցավոք, գրեթե նույն  կերպ  է  վարվել  Ձեր  գլխավորած  դիտորդական առաքելությունը՝ արձանագրել  եք  Ձեր  կամ  այլ  տպավորություններ  ցուցակների  անորակության մասին  և  նորից բավարարվել  իշխանությունների  խոստումներով, որպես հետևանք, խախտելով  «Ընտրությունների  դիտարկման մասին» ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հրահանգի 7.4.-րդ  մասի  պահանջները, այն  է՝ որևէ  նպատակային  դիտարկում  չեք  անցկացրել, այդ  թվում, խնդրի  լուծմանն  աջակցման ուղղությամբ:

  Իսկ  իրականությունը  սա  է՝

  1. ՀՀ  իշխանություններն  ընդունել  են  ընտրացուցակների  կազման պասիվ  համակարգ,
  2. արտասահմանում  գտնվող  հայաստանցիներին  թույլ  չեն  տալիս  իրականացնել  իրենց ընտրական իրավունքը, Ձեր  գովաբանած ընտրական օրենսգրքով,
  3. չեն  կարողանում /ցանկանում/ լուծել  Հայաստանից բացակայող  ընտրողների հարցը, մասնավորապես,  ցուցակներից  հանելու /մեկուսացնելու/ կամ նրանց մասին  տեղեկատվություն  տալու կամ այլ,
  4. չեն  թույլ  տալիս  ծանոթանալ  ստորագրած  ցուցակներին, ինչն, առնվազն, թույլատրված  է  ընտրական օրենսգրքով  դիտորդների  և վստահված  անձանց:

   Անգամ, վերջինիս  վրա  Դուք  ուշադրություն  չեք  դարձրել, հավանաբար  չեք  էլ  դիտարկել  ԿԸՀ  26.08.11թ.-ի  թիվ  66  որոշումն  այդ մասին:

    Մի՞թե  այսքանից  հետո  դժվար  է  գուշակել, թե ինչ  գործիք  է իրենից ներկայացնում  «հանրապետությունից  բացակայող ընտրողների»  խնդիրը  իշխանությունների  համար, որոնց անցկացրած  բոլոր  ընտրությունները  որակվել  են  ապօրինի, և, առաջին հերթին,  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից:

    Մեկ  անգամ  ևս հորդորում  ենք  ղեկավարվել  «Ընտրությունների  դիտարկման մասին» ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հրահանգի  պահանջներով  և  արդարացի  մոտեցում  ցուցաբերել  մեր երկրի  համար  կարևոր  քաղաքական այս միջոցառմանը:

   Փորձեք  դիտարկել  ԿԸՀ  հիշյալ  որոշումը:

Հարգանքով՝             

ՀՊԱԿ  նախագահ  Ռուբեն Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը