Կիբերհանցագործության դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչություն»-ը վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության»:
Կիբերհանցագործությունները, որպես կանոն, կապված են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման` փողերի լվացման, ահաբեկչության, դրա ֆինանսավորման և պետության ու հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցակազմերի հետ, որոնց նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության կողմից:
Սրանք բարձր տեխնոլոգիաների` համակարգչային համակարգի օգտագործմամբ, էլեկտրոնային հաղորդակցությունների ոլորտում (էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքով կարգավորվող ոլորտում) կատարվող և այդ համակարգի, այդ թվում` տեղեկատվության փոխանակման անվտանգության դեմ ուղղված հանցագործություններն են: Որպես կանոն ոտնձգության թիրախ են դառնում տեխնոլոգիական համակարգերը, որոնք հանդես են գալիս որպես տեղեկատվության կրող և պահպանող:
Ժամանակակից հանցագործության այս տեսակի` կիբերհանցագործության դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար ներկայումս խիստ անհրաժեշտություն է առաջացել հետաքննության և նախաքննության մարմիններում ապահովելու կիբերհանցագործությունների բացահայտման եւ գործերի քննության, իսկ ՀՀ դատախազության համակարգում` դրանց նկատմամբ իրականացվող դատավարական ղեկավարման եւ դատախազական հսկողության մասնագիտացումն ու կենտրոնացումը, քանի որ այսօրինակ քրեական գործերի քննությունն ունի առանձնահատկություններ, այդ թվում` ինչպես ապացույցների ձեռք բերման եղանակների, այնպես էլ` տեսակների առումով: Մասնավորապես` անհրաժեշտ են թվային-էլեկտրոնային ապացույցների հայտնաբերման, ֆիքսման, զննման, առգրավման, պահպանման և փորձաքննությունների անցկացման միանգամայն նոր մոտեցումներ, իմացություններ և հմտություններ:
ՀՀ գլխավոր դատախազի` 06.04.2012թ. թիվ 15 հրամանով կիբերհանցագործությունների քննության նկատմամբ հսկողության իրավունքը վերապահվել է «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչությանը», որը հնարավորություն կտա ապահովել այս վարչության դատախազների մասնագիտացումը՝ այսօրինակ գործերով հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար: