Լրահոս

13.04.2012 15:30


Արթուր Եղիազարյան. «Քաղաքացին սկսում է խորթանալ պետությունից»

Արթուր Եղիազարյան. «Քաղաքացին սկսում է խորթանալ պետությունից»

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում հրավիրված բանավեճի ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչ, թիվ 8 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Արթուր Եղիազարյանը ներկայացրել է իր առաջադրման նպատակը և ապագա ծրագրերը։

–Թեկնածությունս դրել եմ այդ ընտրատարածքում, որովհետև այդ համայնքը շատ լավ գիտեմ։ Մյուս հանգամանքը, որ ինձ ստիպեց առաջադրվել հենց այդ ընտրատարածքում, այն էր, որ այստեղ առաջադրվել է միշտ միայն մեկ՝ իշխանական թեկնածու. նախկինում Հակոբ Հակոբյանն էր, իսկ հայտնի դեպքերից հետո առաջադրվեց Կորյուն Նահապետյանը, ով ազգակցական կապերով անմիջապես կապված է Սամվել Ալեքսանյանի հետ։

Արթուր Եղիազարյանն ասել է, որ առաջադրվել իրեն ստիպել է Կորյուն Նահապետյանի՝ որպես իր բնակավայրից ընտրված պատգամավորի անգործությունը.

–Անկեղծ ասած, ես երբ առաջադրվեցի, ԱԺ կայքով բացել նայել եմ իմ պատգամավորին, որ դեմքով ճանաչեմ։ Ինքը պետք է հանդիպումներ կազմակերպեր համայնքի բնակիչների հետ, ակտիվություն դրսևորեր որպես պատգամավոր, ինչը, բնականաբար չէր կարող լինել, որովհետև իր խնդիրը ժողովրդի համար աշխատելը չէր։

Խոսելով Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակից՝ Արթուր Եղիազարյանն ասել է.

–Ցավոք սրտի, մեր երկիրն անդունդն է գլորվում. սրանք պոպուլիստական խոսքեր չեն։ Առարկայական, երբ տեսնում ենք ժողովրդի սոցիալ–տնտեսական վիճակը, բնականաբար, շատ հարցերից արդեն կարելի է չխոսել, որովհետև մարդը երբ ի վիճակի չի լինում աշխատանք ունենալ, ընտանիքը կերակրել, բնականաբար, շատ հարցեր նրա համար հետին պլան են մղվում։ Այսինքն, քաղաքացին սկսում է խորթանալ, օտարվել պետությունից՝ կորցնելով վստահությունը։

Արթուր Եղիազարյանի խոսքերով՝ Դաշնակցությունը փորձելու է վերականգնել այդ վստահությունը։ Պատգամավորի թեկնածուն անդրադառնալով հասարակության մեջ ընդունված այն կարծիքին, թե միևնույն է, ով ինչ էլ անի, մեկ է, լինելու է իշխանության ուզածով, ասել է.

–Ո՛չ, այդպես չի լինելու. կտեսնե՛ք ընտրությունների ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը