Ծառուկյան. ««Ժառանգությունը» շատ փոքր է, որ բան պահանջի»
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը:
Նա մանրամասն ներկայացրեց ԲՀԿ-ի ծրագիրը, սակայն հետո կոչ արեց քվեարկել նրան, ում ցանկանում են. իրենք ոչինչ չեն պարտադրում: Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ անկախ նրանից` ինչքան ձայն կհավաքի ԲՀԿ-ն, ինքը բոլորին էլ շատ սիրում է եւ օգնելու է իր ուժերի ներածին չափ: Ծառուկյանը նկատեց նաև, որ ԲՀԿ-ն պատասխանատվություն կկրի առկա խնդիրների լուծման համար ճիշտ այնքան, որքան որ ձայն կստանա:
Էջմիածնից հետո հաջորդ հանդիպումը Դարալիկ համայնքում էր: Այստեղ Գագիկ Ծառուկյանը «Առավոտի» լրագրողի խնդրանքով անդրադարձավ «Ժառանգության» այն պահանջին, որ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի հռչակագիրը ստորագրեն քաղաքական ուժերի ղեկավարները:
««Ժառանգությունը» շատ փոքր է, որ ինչ-որ բան պահանջի: Եթե «Ժառանգությունը» խաղեր ունի տալու, թող կատարի: Ով պետք է այդ փաստաթուղթը ստորագրեր, արդեն ստորագրել է»,- արձագանքեց Գագիկ Ծառուկյանը:
Ավելի ուշ, արդեն Արտենի գյուղում Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հարցերին պատասխանելով, կրկին պարզաբանեց «Ժառանգության» հայտարարությունը` նշելով.
«Ով ուզում է ազատ ու արդար ընտրություններ, մենք պատրաստ ենք նրա հետ համագործակցության: Մենք ստորագրել ենք փաստաթուղթ և ընդդիմության ևգործող կառավարության հետ: Մենք պատրաստակամ ենք, ուզում ենք ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Հիմա ժառանագությունը եթե դուրս եկել, պետքէ ինքը (Րաֆֆի Հովհաննիսյանը) գնա իշխանությանհետչէ՞ ստորագրի, դա ի՞նչ է նշանակաում, ի՞նչ է իր ուզածը: Ուզում եմ հասկանալ:Ես իրեն շատ հարգում է, նա շատ նվիրյալ հայրենասեր է, բայց հիմնական նյութն ու գաղափարը չեմ կարողանում հասկանալ»,- հայտարարեց Ծառուկյանը:
Ըստ Ծառուկյանի՝ կոալիցիան ձևավորվում է խորհրդարանական ընտրություններից ընտրություն. «Ամսի 6-ից այս կոալիցիան վերջացած կլինի, այս 20 օրը առիթ է նրանց համար, և բոլոր խելացի մարդիկ դա հասկանում են: Ընտրություններից հետո նոր կոալիցիա կլինի, թե ոչ, պարզ կլինի ընտրություններից հետո: Ես փաստաթուղթ եմ ստորագրել և՛ գործող կառավարության, և՛ մյուս ուժորի հետ և պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ»,- նշեց նա:
Ծառուկյան. ««Ժառանգությունը» շատ փոքր է, որ բան պահանջի»
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը:
Նա մանրամասն ներկայացրեց ԲՀԿ-ի ծրագիրը, սակայն հետո կոչ արեց քվեարկել նրան, ում ցանկանում են. իրենք ոչինչ չեն պարտադրում: Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ անկախ նրանից` ինչքան ձայն կհավաքի ԲՀԿ-ն, ինքը բոլորին էլ շատ սիրում է եւ օգնելու է իր ուժերի ներածին չափ: Ծառուկյանը նկատեց նաև, որ ԲՀԿ-ն պատասխանատվություն կկրի առկա խնդիրների լուծման համար ճիշտ այնքան, որքան որ ձայն կստանա:
Էջմիածնից հետո հաջորդ հանդիպումը Դարալիկ համայնքում էր: Այստեղ Գագիկ Ծառուկյանը «Առավոտի» լրագրողի խնդրանքով անդրադարձավ «Ժառանգության» այն պահանջին, որ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի հռչակագիրը ստորագրեն քաղաքական ուժերի ղեկավարները:
««Ժառանգությունը» շատ փոքր է, որ ինչ-որ բան պահանջի: Եթե «Ժառանգությունը» խաղեր ունի տալու, թող կատարի: Ով պետք է այդ փաստաթուղթը ստորագրեր, արդեն ստորագրել է»,- արձագանքեց Գագիկ Ծառուկյանը:
Ավելի ուշ, արդեն Արտենի գյուղում Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հարցերին պատասխանելով, կրկին պարզաբանեց «Ժառանգության» հայտարարությունը` նշելով.
«Ով ուզում է ազատ ու արդար ընտրություններ, մենք պատրաստ ենք նրա հետ համագործակցության: Մենք ստորագրել ենք փաստաթուղթ և ընդդիմության ևգործող կառավարության հետ: Մենք պատրաստակամ ենք, ուզում ենք ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Հիմա ժառանագությունը եթե դուրս եկել, պետք է ինքը (Րաֆֆի Հովհաննիսյանը) գնա իշխանության հետ չէ՞ ստորագրի, դա ի՞նչ է նշանակաում, ի՞նչ է իր ուզածը: Ուզում եմ հասկանալ:Ես իրեն շատ հարգում է, նա շատ նվիրյալ հայրենասեր է, բայց հիմնական նյութն ու գաղափարը չեմ կարողանում հասկանալ»,- հայտարարեց Ծառուկյանը: