Հայաստանի անկախության տարիներին ի հայտ եկան գործարարներ եւ թաղային հեղինակություններ, որոնք ունեին մականուններ: Տարիների ընթացքում դրանց ժողովուրդը սովորեց եւ մի տեսակ հաշտվեց այդ իրականության հետ:
Հիմա, երկրորդ սերնդի բարեփոխումների արդյունքում ի հայտ են գալիս նոր սերնդի գործիչներ, որոնք ստացել եւ ստանում են ժամանակին բնորոշ մականուններ: Գալիս են եւ այդ մասին բարձրաձայն հայտարարում Ֆրեզնոյի Րաֆֆին, Տուֆի Խչոն, Արիկի Իզաբելլան, Միշիկի Թեւանը, Միլպետ Մասիսը եւ այլոք:
Այս մականուններով մարդիկ պատրաստվում են սարեր շարժել: Դե ով նման մականուն ունենա, որ սարերը տեղից չշարժվեն: Մնում է հուսալ, որ այդ շարժումներից ժողովուրդն ավելի չի տուժի:
Եթե նախկինում մականունավորները, այսպես կոչված քյարթու էին, եւ տղավարի խոսակցությունների եւ գործերի մեջ էին, ապա նորատիպ մականունավորները տարբերվում են նաեւ գործելաոճով: Նրանք ասում են մի բան, անում մեկ այլ բան, իսկ երբ չեն ցանկանում ինչ որ գործընթացի մեջ լինել, դրանից այնպես են դուրս գալիս, կարծես տղայի առաջարկը մերժող կույս լինեն:
Մի խոսքով, քաղաքականության մեջ հայտնվել են նոր սերնդի մականունավորներ, որոնք գործում են նաեւ նոր ոճով, որը, առանձնապես չի կարող ոգեւորել ՀՀ քաղաքացիներին: Իսկապես, դժվար է հույսեր կապել այն մարդկանց հետո, որոնք չեն էլ կարողանում հստակ ասել, թե ինչ են ուզում եւ ում կողքին են կանգնած:
Եվ ուրեմն, նրանք չե՛ն գա և խոստացված հինգ տոկոսը չե՛ն հաղթահարի։ Ասել է թե՝ Րաֆֆին հերթական հացադուլին պետք է պատրաստվի։
Նրանք գալիս են, բայց կգնան

Արման Սահակյան