Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի քաղաքապետ Կորի Բուկերը մի կնոջ է փրկել այրվող տնից։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 12–ի երեկոյան։ Տուն վերադառնալիս Բուկերը տեսել է, որ հարևան տունն այրվում է։ Երեք ոստիկանների ուղեկցությամբ (Associated Press–ի վարկածով՝ թիկնապաների) Բուկերը մտել է այրվող տուն և սկսել փնտրել տան տիրուհուն, ով ենթադրաբար այդ պահին տանն էր գտնվում։ Բուկերը գտել է կնոջը ննջարանում և ոստիկանների օգնությամբ դուրս բերել նրան։
Նյուարքի քաղաքապետը երեք ոստիկանների և տուժած կնոջ հետ միասին տեղափոխվել է հիվանդանոց։ Քիչ անց Բուկերը դուրս է գրվել։ Արդյոք ոստիկանները դուրս գրվել են, թե ոչ, տեղեկություններ չկան։ Փրկված կինը գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը կայուն է գնահատվում։
Ամերիկացի քաղաքապետը հրդեհից մի կնոջ է փրկել