Կոչ բոլոր ուժերին` զերծ մնալ չմտածված ձևակերպումներից
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, օգտագործելով ընտանեկան ողբերգությունը, փորձում է նույնիսկ այս իրավիճակում էժանագին քաղաքական դիվիդենտներ քաղել: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արդեն հայտարարել էր, որ Գյումրիում տեղի ունեցած սպանությունը որևէ քաղաքական հենք չունի: Գյումրիի քաղաքապետը թույլ է տվել իրեն խիստ վտանգավոր և անվայել ձևակերպումներ` ընտանեկան դժբախտության մեղավորներ փնտրելով քաղաքական մյուս ճամբարում, ինչը հարիր չէ ոչ միայն պետական պաշտոնյային, այլև ցանկացած քիչ թե շատ բարոյական մարդու: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին` դատապարտել նմանատիպ հայտարարությունները, որոնց նպատակն է` սրել ներքաղաքական իրադրությունը Հայաստանում: Զերծ մնալ քայլերից, որոնք կշեղեն նորմալ, քաղաքակիրթ նախընտրական պայքարը` այն ուղղորդելով խիստ վտանգավոր և անկանխատեսելի հունով:
Հուսով եմ` իրավապահ մարմինները կգտնվեն իրենց բարձրության վրա, և հանցագործությունը կբացահայտվի: Ակնկալում ենք նաև Հանրապետական կուսակցության և կառավարության կոշտ արձագանքը ՀՀԿ-ական քաղաքապետի կողմից արված խիստ վտանգավոր հայտարարությունների վերաբերյալ:

Վահագն Պետրոսյան
«Տապան» անկախ փորձագետների ասոցիացիայի համակարգող