Քաղաքական

14.04.2012 09:48


Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ որևէ ներկայացուցիչ, համակիր, համախոհ, այդ դեպքի հետ որևէ, անգամ հեռավոր առնչություն չունի»

Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ որևէ ներկայացուցիչ, համակիր, համախոհ, այդ դեպքի հետ որևէ, անգամ հեռավոր առնչություն չունի»

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ իր դստեր նշանածի սպանության գործով բոլոր ձերբակալվածները ԲՀԿ շտաբի կարկառուն ներկայացուցիչներ են։
Անդրադառնալով այս հայտարարությանը՝ ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն ասել է.

–Ես ցավում եմ, որ անգամ մարդկային ցավը չի սթափեցնում որոշ պաշտոնյաների, և վերջիններս փորձում են նույնիսկ նման դժբախտությունը քաղաքականացնել։ Մեկ բան հստակ է՝ «Բարգավաճ Հայաստանի» որևէ ներկայացուցիչ, համակիր, համախոհ, այդ դեպքի հետ որևէ, անգամ հեռավոր առնչություն չունի և չէր էլ կարող ունենալ։ Ինչպես նաև ձերբակալված անձը մեր կուսակցության հետ որևէ կապ չունի։ Ես հասկանում եմ, որ որոշ պաշտոնյաներ երևակայության լուրջ ավելցուկ ունեն, սակայն ուղղակի պարկեշտ չէ անգամ ընտանեկան ողբերգության մեջ քաղաքական դիվիդենտներ փնտրելը։ Ընտրությունները գալու և անցնելու են, և պետք չէ անհուսորեն ընկնել քաղաքական էյֆորիայի գիրկն ու անել խիստ վտանգավոր հայտարարություններ։ Ի դեպ, ավելորդ չեմ համարում մեջբերել, որ, ի տարբերություն Գյումրու քաղաքապետի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը հայտարարել է, որ կատարվածը քաղաքական որևէ ենթատեքստ չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը