Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կմեկնարկեն այսօր
Թեհրանի և միջազգային միջնորդների («վեցնյակի») միջև բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ կմեկնարկեն այսօր՝ ապրիլի 14–ին, Ստամբուլում։ Այստեղ անցած տարվա հունվարին կայացել էր բանակցությունների նախորդ փուլը, որը, սակայն, զգալի արդյունքներ չէր բերել։ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ասել էր այն ժամանակ, որ Իրանը չի ներկայացրել ՄԱԳԱՏԷ–ին իր միջուկային ծրագրի խաղաղ լինելու բավարար ապացույցներ։
Քեթրին Էշթոնն այս անգամ ևս կգլխավորի «վեցնյակի» պատվիրակությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բանակցությունների ընթացքում կներկայացնի ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին։
Բանակցությունների նախօրեին իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թեհրանը պատրաստվում է նոր նախաձեռնություններ ներկայացնել միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար։ Իրանական կողմը նաև հորդորել է «վեցնյակին» զերծ մնալ նախապայմաններ թելադրելուց և զգուշացրել, որ Իրանի վրա ճնշումներ գործադրելու փորձը բացասական հետևանքներ է ունենալու։