Քաղաքական

14.04.2012 10:49


Փոխվելու մասին կոչերը Ռուստամյանի կասկածանքն են առաջացնում

Փոխվելու մասին կոչերը Ռուստամյանի կասկածանքն են առաջացնում

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Եղեգնաձորում նախընտրական հանդիպման հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ ազգային խնդիրների մասին չպետք է խոսեն ազգային կարևոր հարցերի լուծման վճռական փուլում մի կողմ քաշվածները և այն ուժերը, որոնց պատճառով այսօր երկրից արտագաղթ է տեղի ունենում:

Մեր հայրենակիցներն այսօր ավելի շատ Հայաստանից դուրս են, քան Հայաստանում: Ի՞նչ իրավունքով են մարդիկ խոսում սոցիալական արդարությունից, սոցիալիզմից, երբ թքած ունեն, թե իրենց տված թոշակով, աշխատավարձով հայ մարդը կարող է ապրել, թե ոչ: Այն նվազագույն աշխատավարձը, որ առաջարկում է իշխանությունը, կեսն է կազմում այն զամբյուղի, որն անհրաժեշտ է մարդուն գոյատևելու համար: Այս ամենի մեջ ժողովրդին պահած քաղաքական ուժն ի՞նչ իրավունք ունի խոսել արդարությունից, ժողովրդավարությունից,-ասել է Ա. Ռուստամյանը:

Նրա կասկածանքն են առաջացնում փոխվելու մասին կոչերը, քանի որ դրանց հեղինակներն առաջին հերթին պետք է փոխեն հենց իրենց.

–Բոլորն ապրել ու գործել են մեր աչքի առաջ: Մենք կարող ենք ճիշտ գնահատել` ում խոսքին հավատալ, ում խոսքին՝ ոչ։ Շատ քաղաքական ուժեր կան, որոնց հետ երբևէ չէինք պատկերացնելու, որ կարող ենք կողք կողքի կանգնել, բայց գերակա՝ ազգային շահը մեզ ստիպել է գնալ համագործակցության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը