Չնայած Արթուր Բաղդասարյանի հորդորին՝ ՀՀԿ–ն չսատարեց ՕԵԿ թեկնածուին
Երեկ Էրեբունիում ՕԵԿ նախընտրական հանդիպման ժամանակ այդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ ՕԵԿ-ը սատարելու է այդ տարածքում ՀՀԿ–ի առաջադրած թեկնածու Մհեր Սեդրակյանին:
–Ճիշտ է, նա ուրիշ կուսակցության անդամ է` Հանրապետականի, բայց կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունն էլ, լսելով իմ այս կոչը, հորդորը, ինքն էլ իր հերթին, ինչպես մենք ենք աջակցում իր թեկնածուին, կաջակցի մեր թեկնածուներին, որպեսզի մենք հաղթենք,–ասել է Ա. Բաղդասարյանը:
Սակայն երեկ Արարատում կայացած ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանըկոչ է արել ձայն տալ ՀՅԴ թեկնածու Արայիկ Գրիգորյանին: Եվ սա այն դեպքում, երբ այդ նույն ընտրատարածքում ՕԵԿ-ը նույնպես թեկնածու ունի առաջադրած՝ պատգամավոր Իշխան Խաչատրյանը:
–ԹեևԱրայիկԳրիգորյանըՀՀԿանդամչէ, սակայնկանանկուսակցականներ, որոնքհանրապետականներիցշատավելինկարողենանել,-հայտարարել էր Սերժ Սարգսյանը։
Չնայած Արթուր Բաղդասարյանի հորդորին՝ ՀՀԿ–ն չսատարեց ՕԵԿ թեկնածուին
Երեկ Էրեբունիում ՕԵԿ նախընտրական հանդիպման ժամանակ այդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ ՕԵԿ-ը սատարելու է այդ տարածքում ՀՀԿ–ի առաջադրած թեկնածու Մհեր Սեդրակյանին:
–Ճիշտ է, նա ուրիշ կուսակցության անդամ է` Հանրապետականի, բայց կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունն էլ, լսելով իմ այս կոչը, հորդորը, ինքն էլ իր հերթին, ինչպես մենք ենք աջակցում իր թեկնածուին, կաջակցի մեր թեկնածուներին, որպեսզի մենք հաղթենք,–ասել է Ա. Բաղդասարյանը:
Սակայն երեկ Արարատում կայացած ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կոչ է արել ձայն տալ ՀՅԴ թեկնածու Արայիկ Գրիգորյանին: Եվ սա այն դեպքում, երբ այդ նույն ընտրատարածքում ՕԵԿ-ը նույնպես թեկնածու ունի առաջադրած՝ պատգամավոր Իշխան Խաչատրյանը:
–Թեև Արայիկ Գրիգորյանը ՀՀԿ անդամ չէ, սակայն կան անկուսակցականներ, որոնք հանրապետականներից շատ ավելին կարող են անել,-հայտարարել էր Սերժ Սարգսյանը։
7or.am