Ապրիլի 13-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այրվել է 2 հա, Նորատուս գյուղի մոտ` 1,2 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում այրվել է 2000 քմ, իսկ Տավուշի մարզի Բերդ քաղաքում` 1000 քմ խոտածածկ տարածք:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվել է 1,5 հա, Ստեփանավանում` 1000 քմ, Տաշիր քաղաքում` 2500 քմ, Վանաձորի մոտ` 10 հա, Հալավար գյուղին հարակից սարալանջին` 300 հա, Տաշիր-Բլագոդառնոյե ավտոճանապարհին` 12 հա բուսածածկ տարածք:
Հրդեհները մեկուսացվել են ու մարվել: