Լրահոս

14.04.2012 13:47


Հանրապետականը դրսևորո՞ւմ է պետականամետ դիրքորոշում. պատասխանում են «Միավորված հայերը»

Հանրապետականը դրսևորո՞ւմ է պետականամետ դիրքորոշում. պատասխանում են «Միավորված հայերը»

Այսօվա ասուլիսին «Միավորված հայեր» կուսակցության ներկայացուցիչներ Հովհաննես Հովհաննիսյանը և Գայանե Անդրեասյանը հայտարարել են, որ «Միավորված հայեր» կուսակցությունն ընտրապայքարին է մասնակցում և ձգտում է խորհրդարան անցնել օրենսդրական բարեփոխումներ կատարելու համար։ «Իրավաբանների կուսակցության», ինչպես իրենք են իրենց անվանում, ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել է, որ ՀՀ օրենքների առնվազն 30 տոկոսը հակասում է Սահմանադրությանը։

«7օր»–ի հարցին, թե ինչ բացասական երևույթների դեմ է գալիս պայքարելու «Միավորված հայեր» կուսակցությունը և ինչպես է գնահատում Սերժ Սարգսյանի և իշխող Հանրապետական կուսակցության վերջին 5 տարվա աշխատանքը, Հովհաննես Հովհաննիսյանը հրաժարվել է պատասխանել՝ ասելով միայն.

–Իհա՛րկե, շատ հաճելի կլիներ, որ արտահայտվելու ժամանակ տվյալ կարծիքները հայտնեին տվյալ կուսակցության ներկայացուցիչները, ինչպես մեկ ուրիշը կարծիք կհայտնի մեր կուսակցության մասին։ Ես դա բարոյական դա չեմ համարում։ Մենք հայտարարել ենք և հիմա էլ հայտարարում ենք մեր ժողովրդին, որ համագործակցելու ենք մեր հանրապետության բոլոր ուժերի հետ, ովքեր ցանկանում են մեզ հետ միասին օգնել մեր ժողովրդին՝ դուրս գալու ճգնաժամային իրավիճակից։ Այսինքն, նրանց հետ, ովքեր կդրսևորեն պետականամետ մտածողություն, պետական հոգածություն, մենք համագործակցելու ենք՝ անկախ նրանց քաղաքական կամ ռազմավարական մտածելակերպից։

Հովհաննիսյանը խուսափել է նաև «7օր»–ի այն հարցին պատասխանելուց՝ արդյոք Հանրապետականը դրսևորո՞ւմ է նման պետականամետ դիրքորոշում։ Հովհաննիսյանը միայն ասել է.

–Խնդրեմ, իրեն այդ հարցը տվեք, և դրա պատասխանը ինքներդ կարող եք իմանալ։

Հովհաննիսյանը հավելել է, որ «Միավորված հայերը» համագործակցության համար դիմել են բոլորին.

–Կցանկանա՞ն՝ մենք կհամագործակցենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը