Լրահոս

14.04.2012 15:03


Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարը կժամանի Հայաստան

Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարը կժամանի Հայաստան

Ապրիլի 15-17-ը երկօրյա այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իսրայելի Պետության Կնեսետի անդամ, Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար տիկին Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությունը: 

Այցի նպատակը գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարների որոշակիացումն է, փոխշահավետ ծրագրերի և դրանց իրականացման կոնկրետ ուղղությունների քննարկումը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ: 

Աղբյուրի տեղեկացմամբ, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Պատվիրակությունը կայցելի Երևանի կոնյակի գործարան, ծաղկեպսակ կդնի Եղեռնի հուշարձանին, կծանոթանա Մատենադարանի գանձերին:

Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը