Լրահոս

14.04.2012 14:17


«Միավորված հայերը» «մտավորականների կուսակցություն»

«Միավորված հայերը» «մտավորականների կուսակցություն»

Այսօր մամլո ասուլիսի ժամանակ «Միավորված հայեր» կուսակցության ներկայացուցիչներ Հովհաննես Հովհաննիսյանը և Գայանե Անդրեասյանը խոսել են նախընտրական զարգացումներից և ներկայացրել կուսակցության անելիքը։

Լրագրողների այն դիտարկմանը, որ  «Միավորված հայեր» կուսակցությանը հասարակությունը միայն ընտրությունից ընտրություն է տեսնում, Գայանե Անդրեասյանը պատասխանել է.

–Դա ձեր խնդիրն է, եթե դուք ինտերնետ չեք գործածում, թերթեր չեք կարդում։

Գայանե Անդրեասյանը հորդորել է կուսակցության գործունեության մասին տեղեկանալ կուսակցության պաշտոնական կայքից։ Այն հարցին էլ, թե, այնուամենայնիվ, ինչ ակտիվ գործունեություն է դրսևորել «Միավորված հայեր» կուսակցությունը, Գայանե Անդրեասյանը պատասխանել է.

–Ինտելիգենտ մարդիկ, մտավորականությունը դրոշները վերցնի, փողոցներում քայլի՞, ի՞նչ եք առաջարկում։

Հովհաննես Հովհաննիսյանն էլ հավելել է։

–Մենք մտավորականներ ենք. մենք փողոցային, միտինգային ռազմավարությունը չենք ընդունում։ Մենք ունենք քաղաքակիրթ եղանակով ժողովրդին իր նպատակին հասցնելու ռազմավարություն։

Հովհաննիսյանի խոսքերով՝ այդ ռազմավարությունը լրագրողների հետ հանդիպելն է և հանդիպումը կայքերով, կուսակցության և այլ թերթերով տարածելը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը