Լրահոս

14.04.2012 15:05


Ս. Զոլյան. «Միայն համալսարանի ղեկավարության դիմադրությունն ստիպեցին պարոն Աշոտյանին հրաժարվել նման դիրքորոշումից»

Ս. Զոլյան. «Միայն համալսարանի ղեկավարության դիմադրությունն ստիպեցին պարոն Աշոտյանին հրաժարվել նման դիրքորոշումից»
Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանության համալսարանի հայտարարությունը.
«Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը աբսուրդային է համարում այն մեկնաբանությունները, ըստ որոնց՝ Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզբավանության համալսարանը կազմալուծվելու է, միանալու Երեւանի մանկավարժական համալսարանի, իսկ Վ. Բրյուսովի անվան համալսարանի շենքը վաճառվելու է։ 

Իրավասություն չունենալով հերքել կամ հավաստիացնել այդ լուրերը՝ համենայնդեպս ուզում ենք հայտարարել, որ նման լուրերի համար հիմք կարող են ծառայել նախարար Արմեն Աշոտյանի գործունեությունը, նրա արձակած հրամանները և համալսարանին ուղղված գրությունները: Որպես օրինակ հրապարակենք ՀՀ ԿԳՆ 12.03.2010թ. 95-Ա/Ք հրամանը՝ 031100- «Լեզվաբանություն» և 031200-«Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտությունների գծով գործունեության թույլտվություն ստանալու հայտը մերժելու մասին: 

Եթե այդ հրամանը մտներ ուժի մեջ, ապա բուհը կզրկվեր «Լեզվաբանություն» և «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտություններից, իսկ ԵՊԼՀ ուսանողները պիտի տեղափոխվեին լիցենզավորված այլ բուհեր: Համալսարանում մնալու էր 3 մասնագիտություն՝ մանկավարժություն, միջազգային լրագրություն, կրթության կառավարում՝ մոտ 4000 ուսանողից մոտավորապես ունենալով 400 ուսանող:

Բնական է, որ նման բուհի գործունեությունը դժվար թե համարվեր նպատակահարմար, և այն կմիացվեր համապատասխան պրոֆիլ/ուղղվածություն ունեցող բուհի, ավելին՝ ՀՀ գործող օրենսդրության համաձայն շենքը ենթակա կլիներ վաճառքի:
Միայն համալսարանի ղեկավարության դիմադրությունն ստիպեցին պարոն Աշոտյանին հրաժարվել նման դիրքորոշումից»:

Այս խորագրի վերջին նյութերը