ԿԸՀ–ը Տիգրան Խզմալյանի կնոջ՝ պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկեց մի շարք պատգամավորական թեկնածուների ինքաբացարկի դիմումները։
Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Նարինե Միրզոյանը /ցուցակի 116-րդ տեղում էր/:ԿԸՀ անդամները միաձայն որոշեցին Նարինե Միրզոյանի` պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչել:
Հիշեցնենք, որ նա կինոռեսժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի կինն է:
ԿԸՀ-ն քննեց նաեւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված չորս անձանց ինքնաբացարկի դիմումները եւ բոլորի գրանցումները ուժը կորցրած ճանաչեց:
Ինքնաբացարակի դիմում են ներկայացրել 35-րդընտրատեղամասում առաջադրված Հայկ Սուլթանյանը, 38-րդում` Հայկ Բարսամյանը, 11-րդում` Կարեն Սմբատյանը, 40-րդում` Սուսաննա Աբրահամյանը: