Քաղաքական

16.04.2012 09:58


ՀԱԿ. «Սերժ Սարգսյանի տված խոստումները գրոշի արժեք չունեն»

ՀԱԿ. «Սերժ Սարգսյանի տված խոստումները գրոշի արժեք չունեն»

 Մայիսի 6-ի ընտրությունների քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց, «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի քարոզչական նյութերի բաժանման առաջին օրերը, կարծես թե, վարչախմբին ցնցումների մեջ է գցում։ Ապրիլի 15-ին կոպտորեն խոչընդոտվել են «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի 7-րդ ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա) առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչական նյութերի տարածումը։ Դա արել է ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածու, հայտնի օլիգարխ Սամվել Ալաքսանյանի ուղարկած սադրիչ խումբը։ Նրանք հանդես են եկել, իբր, որպես տվյալ տարածքի բնակիչներ, բակից-բակ հետեւեւել քարոզչական նյութեր բաժանողներին և պահանջել հեռանալ «իրենց տարածքից»։ Հրոսակային այս խումբը հարձակվել է քարոզչություն իրականացնող խմբի վրա, ինչի հետեւանքով մարմնական վնասվածք է ստացել «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանը: Բռնության են ենթարկվել նաև պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը և Զոյա Թադևոսյանը:

Սա, թերևս, Սամվել Ալեքսանյանի պատասխանն է Հայ ազգային Կոնգրեսի թեկնածուի Նիկոլ Փաշինյանի հրապարակային բանավեճի առաջարկին` դրանով հավաստելով բանական բանավեճի համար իր անկարողությունը և ապավինելով բացառապես իր կողմից հովանավորվող և իր էությանը հոգեհարազատ քրեական էլեմենտներին։

Հայ Ազգային Կոնգրեսը չի նահանջելու իր` իշխանությունը, քաղաքական համակարգն ու պետական ինստիտուտները զավթած կրիմինալից ազատվելու նպատակից ու շարունակելու է իր նախընտրական քարոզչությունը՝ անկախ ամեն տեսակի խոչընդոտների: Կոնգրեսը պահանջում է, որպեսզի ոստիկանությունը բացահայտի և պատասխանատվության կանչի ապօրինություններ կատարողներին։ Կատարված ապօրինությունը միաժամանակ նշանակում է, թե վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանի բազմիցս տված խոստումները` օրինական ընտրություններ անցկացնելու մասին, գրոշի արժեք չունեն։

Հայ ազգային կոնգրես


Այս խորագրի վերջին նյութերը