Լրահոս

15.04.2012 08:59


Կողոպտվել է մեքենան. Շենգավիթի ոստիկանության բաժինը հրաժարվում է քրեական գործ հարուցել

Կողոպտվել է մեքենան. Շենգավիթի ոստիկանության բաժինը հրաժարվում է քրեական գործ հարուցել

Հայաստանի քաղաքագետների միության մամլո քարտուղարությունը հայտնում է, որ սույն թվականի ապրիլի 14-ին կողոպտվել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի Գազ 31 մակնիշի 08 SL 010 պետհամարանիշի մեքենան: Այժմ մեքենան անշարժունակ վիճակում կայանված է կողոպուտի վայրում: Հմայակ Հովհաննիսյանը ներկայացրել է ոստիկանություն հաղորդում հանցագործության մասին, սակայն Շենգավիթի ոստիկանության բաժինը հրաժարվում է քրեական գործ հարուցել և մեքենայի անվտանգությունը նոր կողոպուտից ապահովագրելու և ոչ մի երաշխիք սեփականատիրոջը չի տալիս:

Այս խորագրի վերջին նյութերը