Լրահոս

20.05.2009 19:12


ԿԸՀ–ն ասում է, որ Ահարոն Ադիբեկյանն ԸՕ–ը չի խախտել

ԿԸՀ–ն ասում է, որ Ահարոն Ադիբեկյանն ԸՕ–ը չի խախտել

ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ թեկնածուների և կուսակցությունների(կուսակցությունների դաշինքների)վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս՝ հարցումն իրականացնող կազմակերպությունները պարտավոր են նշել հարցումն անցկացրած կազմակերպության անվանումը, հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտանիքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը, ինչպես նաև պատվիրատուին ու այդ հարցման արդյունքները հրապարակելու ֆինանսավորման աղբյուրը։

Քաղաքացի Ռուբեն Թորոսյանը դիմել էր ՀՀ ԿԸՀ՝ բողոքելով, որ որոշ հեռուստաընկերություններ, այդ թվում՝ Հ1-ը, իրենց տեղեկատվական ծրագրերով, հրապարակելով Երևանի ավագանու ընտրությունների մասնակից կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ «Սոցիոմետր» կազմակերպության սոցոլոգիական հարցման արդյունքները, ԸՕ-ի պահանջը չեն բավարարվել, այն է՝ չեն հրապարակել, թե ում պատվերով և ում ֆինանսավորմամբ է իրականացվել հարցումը։

Այսօր ԿԸՀ-ում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հայտարարել է, որ ինքն Ա. Ադիբեկյանին հրավիրել է հանձնաժողով։ Սոցիոլոգը ներկայացրել է մամուլի ասուլիսի ժամանակ տարածած իր հաղորդագրությունը։

-ԸՕ-ի 22-րդ հոդվածի 3-րդ կետը վերաբերում է ոչ թե այն հեռուստաընկերություններին, որոնք հաղորոդում են տվյալները սոցհարցումների մասին, այլ այն կազմակերպությանը, որոնք իրականացրել են այդ հարցումը։ Հարցում իրականցնող կզմկերպությունը նշել է,- ասել է Գ. Ազարյանը։

ԿԸՀ-ն վերոնշյալն ամրագրել է համապատասխան որոշմամբ։

Հանձնաժողովը որոշել է նաև, որ Ռուբեն Թորոսյանի մի շարք դիմումներում նշված օրինակները ՀՀ ԸՕ-ով սահմանված նախընտրական քարոզչության կարգի խախտումներ չեն պարունակում։

Դիմումների քննարկաման ժամանակ Ռ. Թորոսյանը ներկա չի եղել։ ԿԸՀ-ում վսահեցրել են, որ արտահերթ նիստի մասին նրան տեղեկացրել են։

Այս խորագրի վերջին նյութերը