«Վեցյակը» հաստատել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքը
Ապրիլի 14–ին Ստամբուլում կայացել են միջազգային միջնորդների «վեցյակի» և Իրանի միջև բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ «Վեցյակը» հաստատել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքը՝ պայմանով, որ Իրանը պահպանի միջազգային պարտավորությունները։ Այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ռյաբկովը դրական է գնահատել կայացած բանակցությունները՝ նշելով, որ ձեռք են բերվել մի շարք առարկայական պայմանավորվածություններ։ Ամենակարևոր ձեռքբերումը Ռյաբկովը համարել է այն, որ կողմերը հասկացել են՝ պետք է առաջ շարժվել փուլ առ փուլ, փոխադարձության սկզբունքով։ «Ոչ պակաս կարևոր է, որ ստամբուլյան բանակցությունների բոլոր մասնակիցները պաշտոնապես ճանաչել են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքը՝ միջուկային զենք չտարածելու պայմանագրի համաձայն»,–ասել է Սերգեյ Ռյաբկովը «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությանը։
Հայտնի է նաև, որ կողմերը համաձայնության են եկել բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Բաղդադում մայիսի 23–ին, ինչը ինքնին ձեռքբերում է՝ հաշվի առնելով, որ նախորդ բանակցություններն այս ձևաչափով տեղի էին ունեցել անցած տարվա հունվարին։
Ավելի վաղ «վեցյակի» պատվիրակության ղեկավար, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նույնպես դրական էր գնահատել բանակցությունները՝ դրանք անվանելով «կառուցողական»։