Ոստիկանությունը փաստեր է հավաքում ՀԱԿ–ի ակտիվիստների դեմ գործադրված բռնության առիթով
Երևանի Հարավ–Արևմտյան թաղամասում ՀԱԿ–ի ակտիվիստների դեմ բռնություն կիրառելու փաստով ոստիկանությունը նյութեր է պատրաստում։ Ավելի ուշ դատախազությունը կատարվածի վերաբերյալ մամուլի հաղորդագրություն կտարածի։
Հիշեցնենք, որ ապրիլի 15–ին Հարավ–Արևմտյան թաղամասում՝ թիվ 7 ընտրատարածքում, դաժան ծեծի է ենթարկվել ՀԱԿ ներկայացուցիչ, ՀԱԿ համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Բաբկեն Գարոյանը։ ՀԱԿ ակտիվիստները թռուցիկներ էին բաժանում քաղաքացիներին թիվ 7 ընտրատարածքում, երբ մի խումբ երիտասարդներ, ականատեսների վկայությամբ՝ հանրապետական թեկնածու Սամվել Ալեքսանյանի մտերիմները, հարձակվել են իրենց վրա։ Վնասվածքներ են ստացել նաև ՀԱԿ–ի կին անդամները՝ Զոյա Թադևոսյանը և թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը։
ՀԱԿ–ի շտաբը հանցագործության փաստով բողոք է ներկայացրել ոստիկանությանը։