Դատարանը մերժեց Ն. Հարթունյանի փաստաբանների կողմից դատախազին ներկայացված բացարկները
Ապրիլի 14-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Նարեգ Հարթունյանի քրեական գործի երկրորդ դատական նիստը:
Գործը քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանը:
Դատական նիստի ժամանակ Նարեգ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը բացարկ հայտնեց դատախազ Բագրատ Պետրոսյանին: Հայկ Ալումյանը շեշտեց, որ դատախազը դեռևս նախաքննության ժամանակ կանխակալ վերաբերմունք է ունեցել իր պաշտպանյալի հանդեպ և դիտավորյալ սխալ հաշվարկելով քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքի ներկայացման ժամկետը, այդ հիմքով բողոքը մերժել է:
Դատավորը մերժեց միջնորդությունը` համարելով, որ դրա համար չկան բավարար հիմքեր:
Փաստաբան Անի Թորոսյանը ներկայացրեց դատախազին ուղղված բացարկի մեկ այլ միջնորդություն` այն հիմնավորմամբ, որ դատախազ Բ. Պետրոսյանն ակնհայտ կողմնակալ վերաբերմունք է դրսևորել իր պաշտպանյալների նկատմամբ, քանի որ բողոքներից մեկի քննության ժամանակ դատախազը վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրել է ոչ հավաստի տեղեկություն, որպիսի հանգամանքը կասկածի տակ է դնում վերջինիս կողմից հետագում էլ դատարանին հայտնելիք տեղեկությունների հավաստիությունը: Դատախազն ընդունեց, որ, իրոք, վերաքննիչ դատարանին ոչ հավաստի տեղեկություն է հայտնել, սակայն դա շփոթմունքի արդյունք է եղել:
Այդուհանդերձ դատարանն այս միջնորդությունը եւս մերժեց:
Փաստաբան Հայկ Ալումյանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց դատարան. հանել «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության դրամական միջոցների եւ գույքի վրա քննիչ Ռաֆայել Մկրտչյանի կողմից դրված կալանքը, քանի որ քննիչի կողմից որոշում կայացնելու ժամանակ քաղաքացիական հայց ներկայացված չի եղել:Եվ բացի այդ խախտվել են նաև մի շարք իրավունքներ, ներառյալ ընկերության սեփականության իրավունքը: Քանի որ ընկերության գույքը կալանքի տակ գտնվելով կաթվածահար է լինում ընկերության բնականոն գործունեությունը: Այդ կապակցությամբ դատավորը որոշում կայացրեց, որ դատական նիստը հետաձգում է` միջնորդությանը և համապատասխան փաստաթղթերին ծանոթանալու համար:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 23-ին` ժամը 14.00-ին:
Ի դեպ, դատական նիստին Նարեգին իրենց աջակցությունը նպատակով ներկա էին երգիչ Ռուբեն Հախվերդյանը, կոմպոզիտոր Ջոն Հոդյանը: Դատական նիստին ներկա էր նաեւ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ադելաիդա Բաղդասարյանը:

Մարիամ Մուղդուսյան