Լրահոս

16.04.2012 12:13


Ապրիլի 16–ը ոտիկանների մասնագիտական տոնն է

Ապրիլի 16–ը ոտիկանների մասնագիտական տոնն է

Այսօր ՀՀ ոստիկանության տարեդարձն է։ Անկախացման տարիներից՝ 1991թ. առ այսօր այդ գերատեսչությունը ղեկավարել են.

1.   Աշոտ Մանուչարյան (1991թ. մարտ-1991թ. 
դեկտեմբեր),

2.   Վալերի Պողոսյան (1991թ դեկտեմբեր-1992թ.փետրվար),

3.   Վանիկ Սիրադեղյան (1992թ. փետրվար-1996թ. նոյեմբեր),

4.   Սերժ Սարգսյան (1996թ. նոյեմբեր-1999թ. հունիս),

5.   Սուրեն Աբրահամյան (1999թ. հունիս-1999թ. նոյեմբեր),

6.   Հայկ Հարությունյան (1999 թ. նոյեմբեր-2003 թ. հունվար, 2003 թ. 
հունվարից մինչև 2008 թ. մայիս ՝ ոստիկանության 
պետ),

7.   2008 թ. մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետն Ալիկ 
Սարգսյանն է:

1992թ. հունիսի 21-ին ՀՀ նախագահի թիվ 116 հրամանագրով կազմավորվում է ՆԳՆ Ներքին զորքերը։ Վերացվում են ԲԽՍՍ և տեղամասային տեսուչների օղակները (երկրորդը վերջին տարիներին վերականգնվել է)։ Ստեղծվում է կազմակերպված հանցավորության, թմրամոլության դեմ պայքարի ստորաբաժանումներ։ ՆԳՆ բարձրագույն դպրոցը վերակազմավորվում է Ակադեմիայի։ 1992թ. Հայաստանն անդամակցում է Ինտերպոլին, ավելի է սերտանում համագործակցությունը թե՛ ԱՊՀ և թե՛ արտասահմանյան այլ երկրների իրավապահների հետ։ 1996թ. նոյեմբերին ՆԳ և Ազգային անվտանգության նախարարությունները միավորվում են, ապա 1999թ. տարանջատվում առանձին նախարարությունների։ 
2001թ. ապրիլի 16-ին ընդունվում է «Ոստիկանության մասին» օրենքը և ապրիլի 16-ն օրացույցի մեջ է մտնում որպես Ոստիկանության օր։ 2002թ. հունիսի 30-ին ընդունվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով ՆԳ 
նախարարությունը 2003թ. հունվարի 1-ից վերակազմավորվեց ՀՀ ոստիկանության։ Ի կատարումն Եվրախորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների՝ քրեական պատիժների իրականացման վարչությունը 2001թ. ոստիկանության ենթակայությունից փոխանցվել է Արդարադատության նախարարության՝ վերակազմավորվելով որպես քրեակատարողական վարչություն։ 2002թ. ոստիկանության համակարգից Արտակարգ իրավիճակների վարչության ենթակայությանն է հանձնվել Հրշեջ պահպանության վարչությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը