Լրահոս

16.04.2012 12:10


Թունավորումներ

Թունավորումներ

Ապրիլի 14-ին «1-03» ծառայությունից տեղեկացրել են, որ ժամը 14.00-ին էսենցիայից թունավորման նշաններով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Արհեստավորների 111 տան բնակիչ` 1935 թ. ծնված Հարություն Ղամբարյանը:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է:

 

***

Նույն օրը, ժամը 22.55-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման նախանշաններով Գյումրիի ինֆեկցիոն և հակատուբերկուլյոզային հիվանդանոց են տեղափոխվել Անի թաղամասի 9-րդ փողոցի 7-րդ շենքի թիվ 28 բնակարանի բնակիչներ` 1994 թ. ծնված Էլվիրա, 1976 թ. ծնված Գայանե և 1994 թ. Ջուլիետա Ազարյանները, ինչպես նաև Անի թաղամասի 3-րդ փողոցի 5-րդ շենքի թիվ 29 բնակարանի բնակիչներ` 1959 թ. ծնված Թազագյուլ Պետրոսյանն ու 1989 թ. ծնված Արմինե Դրմեյանը:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

 

***

Ապրիլի 15-ին, ժամը 13.00-ի սահմաններում քիմիական նյութից թունավորումով Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ` 1959 թ. ծնված Սիրազ Սիրեկանյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Այս խորագրի վերջին նյութերը