Լրահոս

16.04.2012 12:20


««Մեկ ազգ»-ի հետ վեճը որևէ առնչույթուն չունի կրոնական, կամ գաղափարա-փիլիսոփայական հարցերի հետ»

««Մեկ ազգ»-ի հետ վեճը որևէ առնչույթուն չունի կրոնական, կամ գաղափարա-փիլիսոփայական հարցերի հետ»

2011 թվականի դեկտեմբերի 28-ին «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի Facebook-յան էջում հայտնվեցին զրպարտիչ և վիրավորական գրառումներ հանրային գործիչներ Դանիել Իոաննիսյանի, Բայանդուր Պողոսյանի և Հասմիկ Սիմոնյանի հասցեին:

Վերջիններս դիմեցինք դատարան` պահանջելով “Մեկ ազգ” կուսակցությունից հրապարակավ հերքել սուտ տեղեկությունները, ներողություն խնդրել վիրավորանքների համար և վճարել սիմվոլիկ փոխհատուցում` 10-ական դրամի չափով:

 Այսօր, Ապրիլի 16-ին, ժամը 14:15-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննելու է հանրային գործիչների` “Մեկ ազգ” կուսակցության դեմ ներկայացրած հայցը:

Նշենք նաև, որ պատասխանող կուսակցությունը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, ինչը, համաձայն օրենքի, դատարանի կողմից կարող է համարվել որպես հայցային պահանջների ընդունում:

Հստակության համար նշենք, որ վեճը որևէ առնչույթուն չունի կրոնական, կամ գաղափարա-փիլիսոփայական հարցերի հետ:

Տեղեկացնենք նաև, որ մի խումբ քաղաքացիներ ի նշան բողոքի ընդդեմ մեր հայցի և ի պաշտպանություն «Մեկ ազգ»-ի` ցույց են կազմակեպել դատարանի շենքի դիմաց:

 Դանիել Իոաննիսյան
Բայանդուր Պողոսյան
Հասմիկ Սիմոնյան

Այս խորագրի վերջին նյութերը