Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի խոսքերով՝ այսօր քարերով և ձվերով հարձակվել են իրենց գրասենյակի վրա՝ բողոքելով այնտեղ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման դեմ։
Այդ փառատոնի կազմակերպիչը «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար Գեորգի Վանյանն է։
Մի քանի օր առաջ Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո նա հրաժարվել էր այնտեղի «Ասպարեզ» ակումբում ադրբեջանական ֆիլմերի փառատոնն անցկացնելու մտադրությունից։ Հետաձգվել է նաև վաղը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում նախատեսված այդ փառատոնը:
Հարձակվել են Սաքունցի գրասենյակի վրա

7or.am