Լրահոս

16.04.2012 14:12


Նիկոլ Փաշինյան. «Ամեն ինչ անելու եմ՝ ազատելու համար այս համայնքը «լֆիկական օսվենցիմից»»

Նիկոլ Փաշինյան. «Ամեն ինչ անելու եմ՝ ազատելու համար այս համայնքը «լֆիկական օսվենցիմից»»

Այսօրվա ասուլիսին թիվ 7 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտնաբերել է բոլորովին նոր Հայաստան, որը միայն կարելի էր ենթադրել։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզչության շրջանակներում այս համայնքում ապրիլի 15-ին մի խումբ կանայք հարձակվել էին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների վրա՝ խոչընդոտելով քարոզարշավին։  

«Պետք չէ կանանց ուղարկել, կանանց հետևում թաքնվել, Սամվե՛լ, եկեք բանավիճենք։ Թող մարդիկ որոշեն, թե ով է ավելի արժանի թեկնածու»,–դիմել է Նիկոլ Փաշինյանը նույն ընտրատարծաքում առաջադրված պատգամավորության թեկնածու, գործարար Սամվել Ալեքսանյանին։

«Շենքերի պատուհանններից նայող մարդկանց դեմքերին կալանավորվածի արտահայտություն կար։ Ամեն ինչ անելու եմ՝ ազատելու համար այս համայնքը «լֆիկական օսվենցիմից»»,–հայտարարել է Փաշինյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը