Գեղանկարիչ. «Մտավախություն ունեմ, որ կարող է՝ երկրում քաղաքացիական անհնազանդության ալիք բարձրանա»
Այսօրվա ասուլիսին գեղանկարիչ Սամվել Սևադան անդրադառնալով Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած միջադեպին, երբ մի խումբ կանայք հարձակվել են թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների վրա, ասել է. «Երեկ մի բանի եմ ականատես եղել, որն ինձ ցնցել է։ Կանայք հարձակվել են պատգամավորության թեկնածուի վրա ու փորձել չթողնել, որ նա խոսի, թեև թեկնածուն իրեն լավ է պահել ու փորձել իր խոսքով մարտնչել նրանց դեմ:Մտավախություն ունեմ, որ կարող է՝ երկրում քաղաքացիական անհնազանդության ալիք բարձրանա»։
Նույն ասուլիսին մասնակցող գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ ընդգծել է, որ Ազգային ժողովը դարձել է «հոգնած մարդկանց տեղ, ովքեր նստում քնում են, ոչ մի ձայն չեն հանում».
–Ժողովուրդը պետք է ճիշտ ընտրություն անի, որ այս ցեխից դուրս գա,- ասել է Գասպարյանը։
Գեղանկարիչ. «Մտավախություն ունեմ, որ կարող է՝ երկրում քաղաքացիական անհնազանդության ալիք բարձրանա»
Այսօրվա ասուլիսին գեղանկարիչ Սամվել Սևադան անդրադառնալով Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած միջադեպին, երբ մի խումբ կանայք հարձակվել են թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների վրա, ասել է. «Երեկ մի բանի եմ ականատես եղել, որն ինձ ցնցել է։ Կանայք հարձակվել են պատգամավորության թեկնածուի վրա ու փորձել չթողնել, որ նա խոսի, թեև թեկնածուն իրեն լավ է պահել ու փորձել իր խոսքով մարտնչել նրանց դեմ: Մտավախություն ունեմ, որ կարող է՝ երկրում քաղաքացիական անհնազանդության ալիք բարձրանա»։

7or.am