Լրահոս

17.01.2011 15:24


ՊԿՊ-ների տեղաբաշխման աճուրդ՝ 39 շաբաթվա մարման ժամկետով

Հունվարի 17-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3917A119 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝  909 մլն դրամ, որից մրցակցային' 809 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային' 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 869 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 812 020 842 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե­րությունը 9.2531 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ­յունը' 9.8500 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը