Լրահոս

16.04.2012 15:04


Սերժ Սարգսյանի համակուրսեցի տնօրենը ուսուցիչներից 100 դոլա՞ր է պահանջում

Սերժ Սարգսյանի համակուրսեցի տնօրենը ուսուցիչներից 100 դոլա՞ր է պահանջում

Մալաթիա-Սեբաստիա համայնքի ՀԱԹ Բ-2 թաղամասի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի ծնողներից «7օր»–ի խմբագրությունն ահազանգ է ստացել, որ այդ դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանն առաջին դասարանի ուսուցիչներից յուրաքանչյուրից 100–ական դոլար է պահանջում։ Ծնողների խոսքերով՝ այս օրերին առաջին դասարանցիներն ավարտել են այբբենարանը, և այդ կապակցությամբ դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի պահանջով ուսուցիչները նրան 100 դոլար պետք է մուծեն։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար էլ որոշվել է ծնողներից հավաքել այդ գումարը և տալ տնօրենին։  

Դեռ 2009–ից այս դպրոցի հետ կապված  բողոքներ կան։ Մասնավորապես «Առավոտ» օրաթերթին դիմած անգլերենի, հայոց լեզվի և գրականության ուսուցիչները պատմել էին, որ թիվ 11 դպրոցում վախի մթնոլորտ է տիրում, այնտեղ վերջնականապես հաստատվել են ասիական-միապետական բարքեր։ Ուսուցիչները պատմել էին, որ իրենց ամեն աշխատավարձից 3-4 հազար դրամ են տալիս դպրոցին, 2007-08 ուստարում դասղեկին պարտադրվել է երեխաներից 5000-ական դրամ հավաքել արդեն իսկ վերանորոգված դահլիճի վերանորոգման համար, գնահատականների բարելավման համար երեխաներից 30000–ական դրամ է հավաքվել և այլն։

Ու սա այն դեպքում, երբ մեր խմբագրություն դիմած ծնողների խոսքերով՝ Ռուզան Ազիզյանն ամենուր հայտարարում է, թե ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը